Եվրախորհրդարանը հաստատել է «Մագնիցկու ցուցակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանը հաստատել է 32 ռուսաստանցիներից բաղկացած «Մագնիցկու ցուցակը», որում ներգրավված անձանց ֆինանսական միջոցները ենթակա են սառեցման, իսկ իրենց մուտքը Եվրամիության երկրներ կարգելվի, տեղեկացնում է BBC-ին:

Ցուցակում են այն մարդկանց ազգանունները, որոնք մասնակցել են Մագնիցկու գործին ինչպես մինչև նրա մահը, այնպես էլ մահվանից հետո: Այդ թվում են նաև Մոսկվայում անցած տարի կայացած Սերգեյ Մագնիցկու դեմ հետմահու դատավարության մասնակիցները:

Համաձայն Եվրախորհրդարանի որոշման, այդ մարդիկ մեղավոր են ճանաչվել ռուսաստանյան իրավաբանի կտտանքներին ենթարկելու և մահվան հասցնելու, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքի անդամներին հետապնդելու մեջ:

«Անկախ հետաքննության ընթացքում պարզվել է, որ պարոն Մագնիցկին, ով բացահայտել է ռուսաստանյան իշխանությունների մեծածավալ կոռուպցիայի փաստերը, 2009թ.-ին մահացել է նախնական կալանքի վայրում ` պահման անմարդկային պայմանների, միտումնավոր կերպով առանց օգնության թողնելու և կտտանքների պատճառով», – ասվում է փաստաթղթում:




Լրահոս