«Կոսմոսն» այս գիշեր կընկնի երկրագնդի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ի գիշերը երկրագնդի վրա պետք է ընկնի խորհրդային ռադիոհետախուզական «Կոսմոս-1242» արբանյակը: Նման կանխատեսում է հրապարակել ամերիկյան Տիեզերական տարածության վերահսկողության համակարգը:

Նախատեսվում է, որ արբանյակի բեկորների անկումը տեղի կունենա մայիսի 8-ին մեր ժամանակով գիշերվա 3:14-ին: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը Интерфакс-ին հայտնել էր, որ մասնագետները անընդհատ հետևում են «Կոսմոս-1242»-ի բեկորների պարամետրերի փոփոխմանը:

Ապրիլի 23- տվյալներով, բեկորները երկրի ուղեծիրը պետք է լքեն մայիսի 7-ին: Խորհրդային «Կոսմոս-1242» արբանյակը տիեզերք է բաց թողնվել 1981թ.-ի հունվարի 27-ին: Ապարատի ակտիվ գույության ժամկետը ավարտվել է 1982թ.-ի մայիսի 15-ին:

նասա




Լրահոս