Հենրիխ Մխիթարյանը՝ առաջատար 100 ֆուտբոլիստների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2014թ. աշխարհի առաջատար 100 ֆուտբոլիստների ցուցակում: Վարկանիշը կազմել է FourFourTwo-ն, իսկ հայազգի ֆուտբոլիստը գտնվում է 84-րդ հորիզոնականում:

«Այս տարի նրա ելույթներն այնքան էլ ուրախացնող չեն, սակայն նա դարձել է «Բորուսիայի» երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը»,- գրում է կայքը:

Նշենք, որ առաջին տեղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, 2-րդ տեղում՝ «Բավարիայի»  կիսապաշտպան Ֆիլիպ Լամն է, իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:




Լրահոս