Գագիկ Ծառուկյանի դաշինքում կլինեն նաև նրա երեք փեսաները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով։ Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի։ Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբևէ առնչություն չունեցած անձիք։ Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին ընդգրկել նախընտրական ցուցակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս