Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը ներկա չէր ԳՄ նիստին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ իրենց համամասնական ցուցակը դեռ չի կազմվել, այդ հարցերը քննարկվելու են ՀՀԿ խորհրդի նիստից հետո, որը կայանալու է, ինչպեսեւ գրել էինք, հունվարի 26-ին։ Ուշագրավ է, որ այս կարեւոր նիստին չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը, որն ինչ-որ հրատապ գործով մեկնել է Մոսկվա։ Մենք նախօրեին գրել էինք, որ հնարավոր է նախկին վարչապետը դուրս գա քաղաքականությունից, իսկ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ըստ երեկ շրջանառվող լուրերի, հնարավոր է առաջադրվի իր աներոջ հովանու տակ՝ ԲՀԿ ցուցակով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս