Անմարդկային կալանավորման պայմանները Հայաստանում. «Հաց Բերողը» արդեն 18 օր է հացադուլ է անում. սփյուռքահայության կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ հասարակական կազմակերպություններ, Ֆրանսիայի և Եվրոպայի քաղաքական և մարդասիրական կառույցներին, նաև զանգվածային լրատվական միջոցներին իրազեկել են՝ Հաց Բերողի իրավիճակից ելնելով,Հայաստանում տիրող կալանավորման անմարդկային պայմանների մասին։

Արթուր Սարգսյանը, 2016 թվականի հուլիս 26-ից, ամբողջ հայության համար դարձել է «հաց բերողը»: Ոստիկանական պատնեշը՝ սննունդով լեցուն բեռնատար ինքնաշարժով ճեղքելով, նա ուտելիք հասցրեց Սասնա Ծռերին, ովքեր 2016 թվականի հուլիս 17-ից 31-ը գրավել էին Էրեբունի շրջանի ոստիկանական ՊՊԾ գունդը:

Արթուր Սարգսյանը սնունդ հասցնելուց հետո մնաց Սասնա Ծռեր ազատագրական խմբի հետ, նույն գնդի սահմաններում, մինչեւ հուլիս 31-ը՝ զենքերը վայր դնելու օրը: Նրան ևս այդ օրն իսկ ձերբակալեցին՝ մեղադրելով զինված ապստամբությանը մասնակցելու համար: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, Ա. Սարգսյանը առողջական ծանր վիճակի պատճառով պայմանական ազատվեց կալանավորումից: Մի քանի անգամ վիրավորված, Ղարաբաղի պատերազմի վետերանը այսօր հաշմանդամ է եւ նրա հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը ներկայացված են Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական խորհրդին, որն իր հերթին՝ Հայաստանի իշխանություններին, Արթուր Սարգսյանի առողջության վերաբերյալ հարցաթերթիկով դիմումներ է հղել: Արթուր Սարգսյանի ազատվելուց հետո, նրա փաստաբանները Սթրասբուրգի Մարդու Իրավունքի Պաշտպանության Դատարանից հետ են վերցրել բոլոր բողոքները: Հայաստանի դատարանը որոշեց պայմանական ազատ արձակել նրան, սակայն նրան առաջադրված մեղադրանքը դեռ ուժի մեջ է։

2017 թվականի հունվարի 23-ին բժշկական հանձնաժողովի որոշումով՝ Արթուր Սարգսյանն ազատվեց կալանքից (նրա պարագան ամբողջովին համապատասխանում է Հայաստանում գործող ձերբակալության պայմանների մասին 2006 թվականին ընդունված թիվ 825 որոշմանը): 2017 թվականի փետրվարի 9-ին, Արթուր Սարգսյանը կրկին, երկու ամսով ժամանակավոր կալանքի ենթարկվեց այն պատճառաբանությամբ, որ փետրվարի երեքին չի ներկայացել քննչական գրասենյակ՝ հուլիսի 17-ի դեպքերի կապակցությամբ հարցաքննության համար:

Քննչական բաժնի պետ Էդիկ Հակոբյանը կրկին քննելով նրա փաստաթղթերը՝ մեկ այլ բժշկական հետաքննություն է կատարել եւ եկել է այն եզրակացության, որ թեև Արթուր Սարգսյանի հիվանդությունները Հայաստանի արդարադատության կողմից իսկապես ծանր են համարվում, սակայն այնուհանդերձ նրանք պնդում են, որ վերջինիս առողջական վիճակը բավարար ծանր չէ կալանավորումից ազատելու համար ։

Արթուր Սարգսյանի փաստաբանը փետրվարի երեքի դատի հետաձգման վերաբերյալ դիմում է ներկայացրել , որը ի վերջո տեղի է ունեցել փետրվար 6-ին Արթուր Սարգսյանի ներկայությամբ: Սակայն այդ ընդունված որոշումը հետագայում պատճառ հանդիսացավ Արթուրին կրկին ձերբակալելու համար: Փետրվարի 9-ին կրկին ձերբակալված Արթուրը՝ փետրվար 10-ից ի վեր հացադուլ է սկսել , ինչը նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Նրա գիտակցությունը տեղին է, սակայն օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաները գրեթե չեն գործում: Նա ֆիզիկապես ծայրահեղ հյուծված վիճակում է գտնվում:

Ի նշան համերաշխության՝ եւս երկու ձերբակալվածներ հացադուլ են հայտարարել:Որոնցից մեկը Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանն է, մյուսը Հայկ Կյուրեղյանը, ով ձերբակալվել է դեռեւս 2013 թվականին եւ քաղաքական կալանավոր է:

2017 թվականի փետրվար 27-ին, Երեւանում տեղի ունեցավ ընդվզումի երրորդ հանրահավաքը, որը իշխանություններից պահանջում էր հարգել Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքների հիմնական դրույթները Եվրոպական համաձայնագրերի շրջանակում:
Արթուր Սարգսյանի փաստաբանները նոր հայց են ներկայացրել Եվրոպական Դատարանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրա վերջին ձերբակալությունը հերթական ապօրինություն է եւ օրենքի խստագույն խախտում:
Մենք կոչ ենք անում, որպեսզի բոլոր այն կազմակերպությունները, որ անհանգիստ են ու զբաղվում են մարդու իրավունքի պաշտպանության խնդիրներով, դատապարտեն Արթուր Սարգսյանի ձերբակալությունը: Հատկապես նկատի ունենալով այն հակամարդկային պայմանները որում գտնվում է Սարգսյանն և նրա առողջական ծանր կացությունը: Այս հանգամանքը բացարձակ ոտնձգություն է Մարդու Իրավունքի Եվրոպական Համաձայնագրերի դեմ և օրենքի կոպիտ խախտում է համարվում ձերբակալել առողջական ծանր վիճակում գտնվող անձնավորությանը, հակամարդասիրական պայմաններում բանտարկված պահելն ու ըստ էության նրա առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելը: Ավելին՝ այսպիսի վերաբերմունքը ճանաչվում է որպես կտտանք: Հայաստանը մի քանի անգամ արդեն դատապարտվել է Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն (վերջին դեպքերը Աշոտ Հարությունյանի գործն էր 2010 թվականին ու Արտաշես Դավթյանին 2015 թվականին):

2017 ԹՎԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐ 28

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ԿՈՄԻՏԵ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀԱՐՅՈՒՐՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՇԱՐԺՈՒՄ

ԱԶԱՏ ՁԱՅՆ

ՀԱՅԱՍԱ

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

Յարգանքով

Հայկական Վերածնունդ Փարիզ




Լրահոս