«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտ քաղաքացիները մնացել են ձորակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23։03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, քաղաքացիները մնացել են ձորակում. դժվարանցանելի տեղանքի պատճառով չեն կարողանում դուրս գալ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ. Ս.-ին, Ս. և Հ. Գ.-երին ցուցաբերել են համապատասխան օգնություն:




Լրահոս