«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ուղեւորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են:
Նվազել են նաեւ ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զգալի նվազել է տաքսիների ուղեւորափոխադրումները` 9.5 տոկոսով: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թվաքանակը ավելի քան 10 հազարով պակասել է: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: