Աջափնյակում ուժեղ քամուց լուսավորության 2 սյուները պոկվել են ու փակել ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել սյուները եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը:




Լրահոս