ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ այս տարի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն  ուսումնական հաստատություններում ինչ-որ սեմինարներ է անցկացնում: Հետաքրքիր է իմանալ, թե  այդ սեմինարների նպատակը որն է եւ ինչ սկզբունքով է այն իրականացվում: Մարինե Դարբինյան, 45 տարեկան, գործազուրկՊԱՏԱՍԽԱՆ.  Քաղաքացիների` իրենց իրավունքների ու պարտականությունների մասին անտեղյակ լինելու հետեւանքով վնասներ կրելու դեպքերի կանխմանն ու քաղաքացիների ֆինանսական գիտելիքների զարգացմանն է ուղղված ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից այս տարի իրականացվող սպառողների կրթման լայնածավալ արշավը: Դրա շրջանակներում մեր աշխատակիցները մայրաքաղաքում եւ երկրի բոլոր մարզերում ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների եւ բնակչության լայն շերտերի համար անց են կացնում սեմինարներ, որոնց միջոցով նրանց տրվում են ընդհանուր գիտելիքներ ֆինանսական գործիքների վերաբերյալ, ինչպես նաեւ բացատրվում է դրանցից օգտվելու կարգը, այս կամ այն ֆինանսական գործիքներից օգտվելիս նրանց իրավունքներն ու պարտականությունները, եւ խորհուրդներ են տրվում, թե ինչ պետք է անել կոնկրետ ֆինանսական ծառայությունից օգտվելու համար եւ ինչից պետք է զգուշանալ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման սեմինարները թեեւ մեծ արդյունավետությամբ աչքի չեն ընկնում, սակայն բնակչությանն իրենց իրավունքներին իրազեկելու առումով ինչ-որ նշանակություն, այնուամենայնիվ, ունենում են: Քիչ չի պատահում, երբ մեր քաղաքացիների համար դժվարություններ են ստեղծվում ֆինանսական համակարգի տարբեր կառույցների հետ առնչվելիս: Այս առումով տեղեկացված լինելն օգտակար կլինի տարբեր ծուղակներում հայտնվելուց խուսափելու առումով:




Լրահոս