Այսօր Հայաստանի Ազգային ժողովը ձայների 65 կողմ, 19 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ընդունված նախագծով, հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմելու է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։
Կառավարությունը նաեւ պլանավորում է հաջորդ տարի 11 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն, 27 տոկոսով՝ կրթությանը և գիտությանը տրամադրվող գումարը, ավելի քան 15 տոկոսով՝ սոցիալական ծախսերը։
Տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում կառավարության հնգամյա ծրագրով, որով կառավարությունը հանձն է առել վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազագույն աշխատավարձը առաջիկա տարիներին 68 հազարից դարձնել 85 հազար դրամ։
Ն.Հ.