Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի քարտուղարություն է դիմել՝ խնդրելով ապահովող միջոցներ ձեռնարկել Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)՝ հղում անելով Դատարանի կարգավիճակի մասին 41-րդ հոդվածին եւ եւ Դատարանի կնոնակարգի մասին 73-րդ հոդվածին: Այս մասին ասվում Է Դատարանի կանոնակարգի է դատարանի հաղորդագրության մեջ։
«Իր խնդրանքում Հայաստանը հավաստիացնում է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակում՝ դրանով իսկ թույլ չտալով նրանց մուտքը եւ դուրս գալը»։ Նա նաեւ պնդում է, որ «[շրջափակումը] շարունակվում է իր խնդրանքի օրվա դրությամբ, եւ որեւէ նշան չկա, որ այն շուտով կվերացվի»:
Հայաստանը Դատարանից պահանջում է կիրառել հետեւյալ միջանկյալ միջոցները.
Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։
Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «ապահովող միջոցների մասին միջնորդությունները առավելություն ունեն բոլոր մյուս գործերի նկատմամբ»: