Վարչապետի որոշմամբ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 22-24 կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:
Նախարարի հետ ՌԴ կմեկնի նաև ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Անահիտ Ավանեսյանը և Քնար Ղոնյանը ՌԴ-ում կմասնակցեն «Առողջ հասարակություն» համաժողովին:
Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ պետբյուջեի հաշվին:
Քրիստինա Մուշեղյան