Ահազանգ. ավտոբուսի վարորդների ծխելը դարձել է գլխացավանքի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել Երևան քաղաքի բնակիչ Ջուլիայից, ով պատմում է, որ արդեն մի քանի անգամ է, ինչ նկատողություն է անում 47 համարի ավտոբուսի վարորդին ծխելու համար:

N47 ավտոբուսը սպասարկում է Գյուղ Առինջից մինչև Եռաբլուր ընկած երթուղին:

«Մի քանի անգամ տեսա, որ վարորդը ղեկին ծխում է, զգուշացրեցի, որ չծխի, ալերգիա ունեմ, ինձ վատ եմ զգում սիգարետի ծխից, գլուխս է ցավում: Այդ պահին գցում էր, բայց արդեն մի քանի անգամ է, օգտվում եմ այդ ավտոբուսից ու ամեն անգամ նույն վիճակն է»-պատմում է քաղաքցին:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ իրավիաճակը ներկայացնելու և պարզաբանում ստանալու նպատակով.

«Ես իհարկե կփոխանցեմ համապատասխան վարչությանը, բայց քանի որ չգիտենք հստակ ում մասին է խոսքը՝ մի քիչ դժվար կլինի հիմա ինչ-որ քայլեր ձեռնարկելը»,-ասաց նա:

Հայկ Կոստանյանը հավելեց՝ որ նմանատիպ դեպքերում շատ խիստ են արձագանքում, և հիմանականում ծխող աշխատակիցները հեռացվում են աշխատանքից նման վարքի պարագայում:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս