ՄՆԱՑԵԼ ԵՆ ՁՅԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակային այս դաժան պայմաններում արդեն որերորդ օրն է` շարունակում է փակ մնալ Վերին Լարսի անցակետը: Նոյեմբերի 12-ից, այսինքն` դեռեւս 13 օր առաջ,  վրաց իշխանություններն առանց պաշտոնական ծանուցման սահմանափակումներ են մտցրել անցակետում: Արդյունքում ներկայումս  շուրջ 150 մեքենա է կուտակված Վերին Լարսում` չկարողանալով հատել ռուս-վրացական սահմանը:  Օրեր շարունակ առանց ջրի, պարենամթերքի եւ հիգիենայի տարրական պայմանների մնացած մեր հայրենակիցները մատնված են բախտի քմահաճույքին: Բայց ամենաամոթալին այն է, որ նրանց  ճակատագրով մտահոգված  բողոքի նոտա է հղել ոչ թե Հայաստանի, այլեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը` Շվեյցարիայի դեսպանատան միջոցով (քանի որ Վրաստանի հետ  ՌԴ  դիվանագիտական հարաբերությունները խզված են) պարզաբանումներ պահանջելով: Իսկ Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, գերադասում է սեփական թշերը խնայել` հերթական անգամ թաքնվելով Ռուսաստանի ԱԳՆ-ի հետեւում: Հետաքրքիր է նաեւ, թե ինչու չի խոսում ԱԻՆ նախարարը. միգուցե արժե՞ր Սահակաշվիլիին ասել` Միշա՛, եթե չես կարող ճանապարհը բացել, Հայաստանի ԱԻՆ-ը կգա ու երկու ժամում ձյունը կմաքրի:




Լրահոս