Ադրբեջանում տեղի է ունեցել «Արազ-2025» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Միջոցառման ժամանակ զորավարժությունների ղեկավարները ելույթներ են ունեցել՝ մասնակիցներին մաղթելով հաջողություններ և ընդգծելով համատեղ զորավարժության կարևորությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցնեի, նաև ընդգծվել է «Արազ-2025» համատեղ զորավարժության կարևորությունը Ադրբեջան-Իրան կայուն զարգացող ռազմական համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Նշվել է, որ այս զորավարժությունը նպաստում է երկու երկրների և նրանց զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը:
Անի Վարդանյան



























































































