Հոկտեմբերի 2-ին Այրումի սողանքի հետեւանքով վնասվել էր Տավուշի մարզի բնակիչներին պատկանող տասներկու ավտոմեքենա: Բնական աղետից նյութապես տուժածներին ֆինանսական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ Տավուշի եւ Լոռու մարզպետերին տրված վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականից բավական ժամանակ է անցել, սակայն այն դեռ չի կատարվել: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանից տեղեկացանք, որ քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել այրումցի երեք ընտանիքների պտղատու այգիները, որոնց համար եւս փոխհատուցում պիտի տրվի:
Տավուշ