ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ կոալիցիոն համամասնական ընտրացուցակի շուրջ համաձայնությունն արդեն գրեթե վերջնական փուլի է հասնում: Ավելին, բանակցությունները շարունակվում են ճշգրտումների շուրջ, թե ցուցակում ինչ համամասնությամբ պետք է բաշխվեն կոալիցիոն գործընկերները (ՕԵԿ-ի մասին դեռ ոչինչ չի խոսվում): Տեղեկացանք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից պետք է գործարարների թիվն ընտրացուցակում նվազագույնի հասցվի: Առաջարկվել է գործարարներին «գործուղել» մեծամասնական ընտրակարգով պայքարի:




Լրահոս