Սովորաբար, երբ մարդիկ ուզում են, որ իրենց բալիկները հայտնի դառնան, հենց փոքրուց սկսում են նրանց նկարահանել տարբեր տեսահոլովակներում, գովազդում: Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն էլ չհամբերեցին, մինչեւ իրենց բալիկը դառնա գոնե 40 օրական, ու հանրությանը ներկայացրին նորածին Արմանի լուսանկարները: Անհամբեր մայրիկ գտնվեց նաեւ դերասանուհի Լիլի Էլբակյանը. նա էլ տեղադրեց փոքրիկի նկարները Facebook սոցիալական կայքում: Բայց ռեփեր ՀՏ Հայկոն գերազանցեց բոլորին: Օրեր առաջ «Նոր Հայք» խմբի մենակատար Նարեկի հետ նկարահանած տեսահոլովակում` «Ծնված Հայաստան»-ում, հանդես եկան Հայկոյի կինը` Սյուզին, ու դուստրը` Ջեսիկան: Այսինքն` նրանք որոշել են ամբողջ ընտանիքով հայտնի դառնալ:
ԸՆՏԱՆԻՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ