Armenian text to speach

ԱԺ խորհուրդը նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր ԱԺ խորհուրդը ժամը 15:30-ին նիստ է անցկացնելու։

Բանն այն է, որ վաղը մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, և ԱԺ խորհուրդը պետք է քննարկի ու հաստատի ԱԺ օրակարգը։

Տեղեկացանք նաև, որ օրակարգում ներառված է 21 հարց։ Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը պետք է հաստատի նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը։

Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն, ըստ որի՝ 27–37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝

  1. ծառայել 24 ամիս ժամկետով,

  2. ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

  3. ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

  4. ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

  5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։

Վաղը այս նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունվի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս