Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոպեդներով կատարվող շտապ օգնության ծառայությունը՝ ծաղր ու ծիծաղ․ կառավարությունը որոշում կընդունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ մասնագետների՝ առողջապահության ոլորտում ծաղր ու ծիծաղ առաջացնեղ նախագիծ է մոպեդներով կատարվող շտապ օգնության ծառայության ներդրումը։

Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ArmLur.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այս մասին առաջին անգամ խոսվեց 2024 թվականին և այն ժամանակ ևս «շուտով» պետք է ներդրվեր նախագիծը, և  Երևանի շտապօգնության ծառայության կանչերը 2023-ի համեմատ 2024 թվականին շուրջ 14 տոկոսով ավելացել էին, որն էլ այդ ներդրման հիմնական պատճառն է դարձել։

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը կարծում է, որ այս նախագիծը չի աշխատելու հայաստանյան պայմաններում, որովհետև ՀՀ-ում մոպեդավար բժիշկներ գտնելը խնդիր է լինելու։ Իրենք հույսները դրել են կլինիկական օրդինատորների վրա, որոնք աշխատում են շտապ օգնության կայաններում, այսինքն՝ երիտասարդ տղաների վրա։

«Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ և օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ և տալ համապատասխան դեղորայք»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն էր հայտարարել 2024-ին։

Հարկ է նշել, որ ըստ պաշտոնական տվյալների յուրաքանչյուր 20 հազար բնակչին նախատեսված է 1 շարժակազմ։ Պաշտոնական տվյալներով՝ Երևանի բնակչությունը 1 միլիոն 700 հազար է և պետք է մոտ 53-55 շարժակազմ։
Ավանեսյանը չառարկեց, որ Շտապ օգնության համակարգը բարելավման կարիք ունի։

Կառավարությունը շուտով համապատասխան որոշում կընդունի։ Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով, որը հրատապ բուժօգնություն կտրամադրի։

Հետքրքիրն այն է, որ չի խոսվում՝ մոպեդներով խիտ երթևեկության պայմաններում տեղաշարժի բարձր ռիսկային լինելու մասին։ Մինչ այժմ նախարարությունը չի ներկայացրել՝ արդյոք իրականացվել է ճանապարհային անվտանգության գնահատում և ինչ պաշտպանիչ միջոցներ են նախատեսվում բուժաշխատողների համար։ Արդյոք պետք է ունեենալ վարորդական վկայական։ Հարց է առաջանում՝ արդյոք մոպեդների կիրառումը խնդրի երկարաժամկետ լուծում է, թե ժամանակավոր միջոց։ Թեև նախարարությունը նախաձեռնությունը ներկայացնում է որպես օպերատիվ արձագանքման նոր մեխանիզմ, դրա արդյունավետությունն ու անվտանգությունը դեռևս պահանջում են հստակ հաշվարկներ և հանրային քննարկում, այնինչ կառավարությունը հրատապ այն ընդունելու որոշում ունի։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս