Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմն օրեր առաջ ստորագրեց նոր պայմանագիր եւ տեղափոխվեց ֆրանսիական «Պարի-Սեն-Ժերմեն» ակումբ: Պայմանագիրը 6 ամսով է, այս ընթացքում կիսապաշտպանը կվաստակի 16 միլիոն եվրո: Հավանաբար «Պարի-Սեն-Ժերմեն»-ը կլինի ֆուտբոլիստի վերջին ակումբը, քանի որ Բեքհեմի թոշակի անցնելու ժամանակն արդեն մոտենում է: Ինքը` ֆուտբոլիստը, պլանավորում է վերադառնալ հայրենիք եւ «Մանչեսթր Յունայթեդ» ակումբում զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը:
ՓՈԽԵՑ ԱԿՈՒՄԲԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ