Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։
Կայքի խմբագիր Նելլի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «այն, ինչ կատարվում է այս պահին «Armat Media»-ի խմբագրությունում, պարզապես անթույլատրելի է, սա ազատ խոսքի դեմ արշավ է»։
Քնար Մանուկյան





























