Եթե ԱՄՆ-ն հրաժարվի անել այն, ինչ քննարկվել է, պատրաստ ենք պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք Պարսից ծոցում վերջին մի քանի գիշերների իրադարձությունները դիտարկում ենք որպես հրադադարի խախտում։
Վերջին հրադադարի խախտման ժամանակ թիրախավորվել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաները։
Այս գործընթացը ցույց է տալիս, որ մենք լուրջ ենք վերաբերվում հուշագրի իրականացմանը. մենք երկխոսության մեջ ենք, և եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել բանակցությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունները, մենք պատրաստ ենք պատերազմի»,-նշել է նա։




























