Մասսիի պնդմամբ՝ Հեգսեթը ավելի քան 90 օր առանց Կոնգրեսի թույլտվության ռազմական գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ «Նախարար Հեգսեթը խախտում է օրենքը և պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է կոնգրեսականը։
Մասսին իմպիչմենթի հոդվածները երկուշաբթի ներկայացրել է Ներկայացուցիչների պալատում։ Քվեարկությունը պետք է տեղի ունենա 48 ժամվա ընթացքում։ Կոնգրեսականի նպատակն է մինչև հունվար հասնել Հեգսեթի փոխարինմանը, քանի դեռ հանրապետականները վերահսկում են Կոնգրեսը։
Ինքը՝ Հեգսեթը, նախաձեռնությունն անվանել է «կեղծ»՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նահանջել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ պաշտպանել է նախարարին՝ գովաբանելով նրա աշխատանքը և հասկացրել, որ մտադիր չէ նրան հեռացնել պաշտոնից։
Իմպիչմենթի գործընթացի հաջողությունը քիչ հավանական է։ Ներկայացուցիչների պալատում մեղադրանքների հաստատման համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն, իսկ Սենատում պաշտոնանկության համար՝ 67 ձայն։ Հունվարից Կոնգրեսի վերահսկողությունն անցնելու է դեմոկրատներին, որոնք նույնպես հայտարարել են Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի հնարավոր գործընթացի մասին։
ԱՄՆ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը կառավարության անդամների նկատմամբ ընդամենը երկու անգամ է իմպիչմենթ հայտարարել, սակայն Սենատը երկու դեպքում էլ չի հաստատել մեղադրանքները։
Անի Վարդանյան


















































































