Անհայտ ավտոմեքենան Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հենասյունը տեղահան է արել և հեռացել:
Քաղաքային իշխանությունները սյունն ուղղելու քայլեր չեն ձեռնարկում: Նրանք, հավանաբար, մտածում են, որ ցուցանակի վրա բանկի գովազդ կա, և նյութական միջոցների տիրապետող կառույցը հանուն իր վարկի ոչինչ չի խնայի և կանի հնարավորը՝ սյունը նախկին դիրքին բերելու համար:
Հ.Գ. Քիչ առաջ մեր թղթակիցը նկատել է, որ «արհամարհված» սյունը վերջնականապես տապալվել է: