Ահաբեկիչ Ցարնաևներն իրենց ռումբերը պատրաստել են խաղալիքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոստոնյան մարաթոնի ժամանակ կատարված ահաբեկչության համար օգտագործված պայթուցիկ սարքերն աչքի են ընկնում իրենց բարդությամբ. նշվում է ամերիկյան դատախազության փորձաքննության նյութերում:

Պարզվել է, որ եղբայրներ Ջոխար և Տամերլան Ցարնաևներն իրենց ռումբերը պատրաստել են խաղալիք մեքենաներից, հրավառության պարագաներից և տոնածառի խաղալիքներից. տեղեկացնում է Интерфакс-ը:

Ամերիկյան դատախազությունում չեն բացառում, որ Ցարնաև եղբայրներին ինչ-որ մեկն օգնել է «դժոխային մեքենաներ» պատրաստել:

Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունը, որում մեղադրվում են Ցարնաև եղբայրները, տեղի է ունեցել 2013թ. ապրիլի 15-ին:

Պայթյուններից զոհվել է 3 մարդ, 150-ից ավելի մասնակից և հանդիսատես վիրավորվել են: Տամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանների կողմից ձերբակալման ժամանակ, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ջոխարը, ձերբակալված է:

Նրան 30 կետով մեղադրանք է առաջադրվել, որից 17 կետով նրան մահապատիժ է սպառնում: Ցարնաևն իր մեղքը չի ընդունում: Դատը կկայանա 2014-ի նոյեմբերին:




Լրահոս