ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է ՖրանսիայիՍենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։”Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություններ ունեն։ Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով”,–հայտարարել է Քլինթոնը։Հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Քլինթոնը պատասխանել է, որ “Ցեղասպանությունը պատմական փաստ է, ոչ թե քաղաքական հարց”։
Քլինթոն. Ցեղասպանությունը պատմական փաստ է, ոչ թե քաղաքական հարց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ