ՋՈՒՐ Է ԾԵԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ`  Սևանա լճում այս տարի նախատեսվում է 125,4 մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում մաքրման աշխատանքներ իրականացնել շուրջ 200 հա ափամերձ անտառածածկ տարածքներումՆրա խոսքով` կիրականացվեն նաեւ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ:Ըստ նրա`Սևանա լճում և ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետինի պաշարների հաշվառման աշխատանքները շարունակվելու են, որոնց ֆինանսավորման ծավալը կկազմի 7.5մլն դրամ:Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա նոր ծրագրերի մեջ ներառված է Սևանի ազգային պարկի տարածքում երրորդ հանրային լողափի հիմնումը: Այս աշխատանքների համար նախատեսված է 47.8 հազ. դոլար,քանի որ անցած տարի շուրջ 100 հազ. քաղաքացի օգտվել է հանրային լողափներից եւ նախատեսված է ավելացնել դրանց քանակը:




Լրահոս