Կառավարության հուլիսի 3-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ազդում է 105 հազար ընտանիքների վրա 800 դրամով: Նախագիծ առաջարկվեց, ըստ որի պետք է բարձրանա նպաստի չափը:
Առաջարկի մեջ նշված է. «Դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին` բարձրացնելով
- Ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով
- Սոցիալական նպաստը` 1000 դրամով
- Եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով
Այսպիսով` նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով` 29350 դրամից դառնալով 30350 դրամ: