Ապրիլի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ինքնասպանության փորձ են կանխել: Մաշտոցի բաժնի ոստիկանության աշխատակիցները ժամը 23:50-ի սահմաններում նկատել են, որ Կիեւյան կամրջի վրա մի աղջիկ է կանգնած: Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում է իրեն նետել կամրջից: Իրավապահները, սակայն, կարողացել են կանխել այդ մտադրությունը եւ աղջկան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Պարզվել է, որ 16-ամյա աղջիկը ժամանակավորապես հանձնված է եղել «Զատիկ» մանկատան խնամքին եւ փախուստի է դիմել այնտեղից:
ԿԱՆԽՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ