Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն և դերասանուհի Հայդեն Պանետյերին կրկին հետաձգել են ամուսնությունը, տեղեկացնում է Vesti.ua-ն: Պսակադրության արարողությունը պետք է կայանար օգոստոսի 24-ին: Աղբյուրի տեղեկություններով, այդ օրը ոչ մի խնջույք չի եղել:
38-ամյա բռնցքամարտիկ Կլիչկոն և 25-ամյա Պանետյերին սկսել են հանդիպել 2009 թվականից, սակայն մեկ տարի անց բաժանվել են: 2013 թ.-ին նրանք կրկին միացել են և գործնականում անմիջապես հայտարարել նշանվելու մասին: 2014թ.-ի մայիսին Վլադիմիր Կլիչկոն և Հայդեն Պանետյերին հայտնել են, որ պսակադրությունը հետաձգվում է Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: 2014թ.-ի մայիսի 28-ին հայտնի է դարձել, որ զույգը երեխայի է սպասում: