ՕԵԿ-ը հավանություն է տալիս ՀՀԿ-ի կանոններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. որ հավանությունն է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության առաջ քաշած “Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ” փաստաթղթին։
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Օրինաց երկիր կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով 2012թ. ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին և 25-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության, Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների կողմից “Ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ” փաստաթղթի նախագծի քննարկումները, կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար և ազատ մրցակցության սկզբունքներով անցկացումը, հայտարարում է, որ իր հավանությունն է տալիս քննարկված փաստաթղթին և հետամուտ է լինելու նրանում ամրագրված սկզբունքների և կանոնների պահպանմանը:Նշենք, որ երկու օր առաջ ՀՀԿ գործադիր մարմինը ուղերձ էր տարածել, որով կոչ էր անում իր կուսակցության բոլոր անդամներին նախընտրական շրջանում, ինչպես նաև բուն ընտրությունների ժամանակ առաջնորդվել կուսակցության կողմից առաջարկվող 11 կետից բաղկացած որոշակի “վարքականոններով”, որոնք պետք է ծառայեն “լավ ընտրություններ անցկացնելու” նպատակին։




Լրահոս