Armenian text to speach

Գյուտերի գրանցման 54 հայտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Մտավոր սեփականության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը ասաց, որ  2012 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն ստացել է գյուտերի գրանցման 54 հայտ: Շեշտելով, որ դա այդքան էլ շատ չէ: “Մենք ճգնաժամի ժամանակ ստանում էինք հավերժական շարժիչների վերաբերյալ գյուտերի հայտեր, այսօր շատ ստանում ենք շինարարության, առողջապահության խնդիրների լուծման և տեխնիկական ֆիզիկայից և քիմիայից գյուտերի հայտեր”,-տեղեկացրեց Խաչիկյանը: Նշենք, որ  գյուտի գրանցման հայտ ներկայացնելու համար վճարն 8500-20000 դրամ է:



Լրահոս