ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ Արամի 72-80, Եկմալյան 1-3 հասցեների 50 բնակարանների սեփականատերերը երեկվանից անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանց պահանջը մեկն է` վերադարձնել իրենց բնակարանները, որոնք «Գապբնակշին» ընկերությունը վերավաճառել է այլ քաղաքացիների: Բնակիչների խնդիրն ուսումնասիրելու համար ստեղծվել էր կառավարությանն առընթեր հանձնաժողով, որը, սակայն, բնակիչների համոզմամբ, «գործը թաղելու» միտում ունի:




Լրահոս