ՀԵՔԻԱԹԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Regnum-ի փոխանցմամբ` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իրենց համամասնական ընտրացուցակի 2-րդ համարը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը, վերջերս եղել են Լոնդոնում: Նրանք այնտեղ հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարության աշխատակիցների հետ: Regnum-ը նշում է, որ փակ հանդիպումը կայացել է այս տարվա մարտին: Թուրք դիվանագետներից մեկը տեղեկացրել է, որ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում քննարկվել են համագործակցության կազմակերպմանը եւ հայ ընդդիմադիրներին խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր: Նշենք նաեւ, որ Խ. Քոքոբելյանը հերքել է այս լուրը` այն որակելով որպես հակաքարոզչություն: Իսկ «Ժառանգություն»-ից Անահիտ Բախշյանն ասաց, որ «դա հեքիաթային սուտ է»:




Լրահոս