«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաեւ դիմում է ուղարկել: Եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Նշենք, որ այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, «Օրինաց երկիր»-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ