Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Վարչապետը շնորհավորել է Թիեն Ըրլոնգին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և հույս հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը:
Դեսպան Ըրլոնգը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու բարեկամ երկրների կապերին նոր թափ հաղորդելու և սերտացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցության զարգացմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:




Լրահոս