Ակնկալիքը մեկն է. ամեն ինչ դնել մի կողմ՝ հանուն միասնական նպատակի. Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ մամուլի ծառայությունը: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Ոչ իշխանական եռյակից ու համաժողովրդական այս շարժումից կուսակցության ակնկալիքն այս պահին մեկն է՝ ամեն ինչ դնել մի կողմ հանուն մեկ միասնական նպատակի, հանուն նոր որակի իշխանության, որի ընտրողը ինքը՝ ժողովուրդը կլինի:

Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա: Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաև արտախորհրդարանական ուժերին»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

«Կա Եռյակը, բայց խորհրդարանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ, որոնց ևս մեր ժողովրդի համար օրհասական այս պահին տրված է հնարավորություն կարևոր քայլ անելու: Ի վերջո ցանկանում են, որ ամեն ինչ այսպես մնա խեղճ ու հուսալքված, թե՞ փոփոխությունների սկիզբ են ուզում: Այս հարցում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հստակ դիրքորոշում: Ակտիվ աշխատանքով, ձեր նվիրումով ու ընդհանուր գործին բերած ավանդով դուք կարող եք դառնալ համաժողովրդական այս շարժման կարևոր մասնիկն ու մասնակիցը»,- իր խոսքում նշել է ԲՀԿ նախագահը՝ պատրաստ արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր:

«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, մասը կազմել համաժողովրդական մեծ պայքարի, որի նպատակն անցնցում իշխանափոխությունն է», – ամփոփել են հանդիպման մասնակիցները:




Լրահոս