Արևմուտքին չի հաջողվի ծնկի բերել Իրանին. Ալի Համենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ միջուկային ծրագրի հետ կապված արևմտյան երկրների կողմից Թեհրանի վրա գործադրվող ճնշումն չի ստիպի իր երկրին հնազանդվել:

Համենեիի խոսքով, Արևմուտքին չի հաջողվի ծնկի բերել Իրանը:

Նախօրեին Իրանի և աշխարհի վեց առաջատար պետությունների միջև բանակցություններն ավարտվեցին անարդյունք: Կողմերի միջև համաձայնության գալու վերջնաժամկետն ժամկետն ավարտվել է երկուշաբթի գիշերը: Դրանից հետո բանակցությունների մասնակիցները հայտարարել են մինչև հաջորդ տարվա հունիսը խորհրդակցությունները շարունակվելու մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոուխանին հայտարարել է այդ բանակցություններում Իրանի ժողովրդի հաղթանակի մասին:




Լրահոս