Իտալիայում համընդանուր գործադուլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի պետական և մասնավոր հատվածների աշխատակիցները ուրբաթ օրը ութժամյա գործադուլ են անցկացնում, տեղեկացնում է EFE գործակալությունը:

Ակցիան, որը սկսվել է այսօր առավոտյան, կազմակերպվել է մի շարք խոշոր տեղական արհմիությունների կողմից և ուղղված է պետության կողմից կիրառվող տնտեսական քաղաքականության դեմ: Սպասվում է, որ գործադուլի արդյունքում կխափանվի հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Հռոմում, Նեապոլում, Պալերմոյում, Թուրինում և մի շարք այլ քաղաքներում ընդհանուր առմամբ կանցկացվեն 54 ցույցեր:

Ինչպես հայտնում է գործակալությունը, սա Իտալիայում առաջին համընդանուր գործադուլն է, որն անցկացվում է Նախարարների խորհրդում նախագահի պաշտոնը Մատեո Ռենցիի զբաղեցնելուց ի վեր:




Լրահոս