Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 22.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, “Հույսի Ավան” թաղամասին կից տնակից բերման են ենթարկել 30-ամյա Իսահակ Կ.-ին եւ 32-ամյա Մխիթար Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ 2011 թ. աշնանը “Հույսի Ավան” թաղամասի 5-րդ փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են երկաթյա ամրաններ: Կատարվում է նախաքննություն: