Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցած գիշեր անհայտ անձինք հրավառվող հեղուկով լցված շիշ են նետել Hamburger Moregenpost թերթի խմբագրության գրասենյակ, որը մինչ վերոնշյալ դեպքը վերահրապարակել էր ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի ծաղրանկարներից մեկը՝ Մուհամմեդ Մարգարեի մասնակցությամբ: Այդ մասին գրել է Lenta.ru-ն՝ հղում անելով Hamburger Moregenpost–ի խմբագրության կայքը։
Այրվող հեղուկով լի շիշն ընկել է թերթի արխիվի վրա՝ առաջացնելով հրդեհ։ Այրվել են մի շարք փաստաթղթեր: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել երկու կասկածյալների, որոնք գտնվել են այն թաղամասում, որտեղ տեղակայված է թերթի խմբագրությունը։ Նրանց մասնակցությունը միջադեպին դեռ պարզվում է։