ՀԱՐՑ. Ես 54 տարեկան եմ եւ պետք է անցնեմ թոշակի: Ունեմ երեք երեխա եւ քսան տարվա մանկավարժական ստաժ: Ուզում եմ իմանալ, արդյոք իմ երեխաների խնամքի տարիները համարվում են ստաժ, եւ դա գումարվում է իմ մանկավարժական ստաժին:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665 որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 27-րդ կետի համաձայն` մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի 2 տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` 6 տարուց ոչ ավելի, իսկ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մաuնակի աշխատանքային կենuաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:
Ելնելով վերոգրյալից` երեխաներին խնամելու ժամանակահատվածները մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվել չեն կարող: Այդ ժամանակահատվածները վերը նշված օրենքի պայմաններին բավարարելու դեպքում աշխատանքային ստաժում կհաշվարկվեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս:
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչության պետ Ս. Սաիյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայացվածն այն հարցերից է, որը հազարավոր մարդկանց է առնչվում: Ուստի հույս ունենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության ներկայացրած պարզաբանումը մեր շատ հայրենակիցների կուղղորդի իրենց իրավունքներից լիարժեքորեն օգտվելու հարցում: