ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՌԱՆԱՆՔ ՄԵՆՔԸստ «Լրագրի», երեկ Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող զինծառայող Նարեկ Այվազյանի գործով որպես վկա հրավիրված Գրիշա Խաչատուրովը` ՊՆ Գլխավոր շտաբի պետի որդին, իր ղեկավարած զորամասում ստեղծված սկանդալային իրավիճակի հետ կապված սենսացիոն մի քանի հայտարարություններ է արել: Ռոժ մականունով գումարտակի հրամանատարի դեմ հարուցված քրեական գործի մասին ասել է.«դա սուտի սարքված է»: Թե ինչու է սարքվել, Գ. Խաչատուրովն առաջարկել է հարցն ուղղել վերադասին: «Գնացեք մտեք Մարտիրոսյան Վարդանի տուն, կիմանաք, թե ինչու դատի չի տալիս, քանի որ իր տանը սովորական մեբել չկա, որ իր ընտանիքը նստի վրան»: Նշենք, որ  այս Ռոժն իր գործով գործուն զղջացել է, բայց Խաչատուրովի որդու բացատրությամբ` «ինքը զղջացել է քրեական գործի, մեղադրանքի մի մասով»:ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ«Ժողովուրդ»-ի փետրվարի 12-ի հրապարակած նյութում ներկայացվեց Իջեւան քաղաքի հարավային բարձունքում գտնվող հողատարածքում տեղի ունեցած ծառերի «սպանդի» մասին տեղեկություն եւ փաստն արձանագրող լուսանկար: «Ժողովուրդ»-ը փորձեց Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ադիբեկյանից պարզել, թե ի՞նչ է արվել այս ընթացքում, եւ արդյո՞ք հարուցվել է քրեական գործ: Պարոն Ադիբեկյանն ասաց, որ «Ձեր մատնանշած տեղերում նշված փաստի վերաբերյալ նյութեր ենք նախապատրաստում, կպարզենք՝ արարքի մեջ հանցակազմ կա՞, թե՞ ոչ»:ԿԱՐԱՊԵՏԻՉԱյսօր Մատենադարանի հարող տարածքում  ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը Սերժ Սարգսյանին կհանձնի  կոնկրետ կետերից բաղկացած հանրային պահանջագիր: Իսկ Վանաձորում եւ Գյումրիում ակցիա են կազմակերպելու վրացական համարներով ավտոմեքենաների վարորդները:




Լրահոս