Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է համաշխարհային առաջնորդների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, գրում է «Ռոսբալտը»:
«Ո՛չ Պուտինը, ո՛չ Օլանդը չպետք է գնային Հայաստան: Նրանք նախ պետք է մտածեին իրենց երկրի պատմության սև էջերի մասին»,-ի հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքերով՝ «վերջինը, ով կարող է խոսել ցեղասպանության մասին դա Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան է»:
«Հենց Գերմանիան է հրահրել երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրել են անհամար աղետների»,- նշել է Էրդողանը՝ երկերեսանության մեջ մեղադրելով Եվրամիությանը: