ՄԵՐԿ ՎՒՃԱԿՈՒՄ ցած են նետվել 8-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում ամուսնական զույգը ձեռք ձեռքի տված մերկ վիճակում ցած է նետվել բարձրահարկ շենքի 8-րդ հարկից: 29-ամյա ամուսինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա հասակակից կինը ծայրահեղ ծանր վիճակում է: Իրավապահներն ամուսինների բնակարանում հայտնաբերել են տարատեսակ բույսեր, որոնք հոգեմետ ազդեցություն են գործում: Զույգը ուներ փոքր երեխա, որը միջադեպի պահին գտնվում էր պապիկի տանը: Ոստիկանները փորձում են պարզել, արդյո՞ք զույգը փորձում էր ինքնասպանություն գործել, թե՞ ուղղակի ընկել են պատուհանից: 




Լրահոս