«Սենդի» փոթորկի արդյունքում մահացածների թիվն ամբողջ արեւելյան ափի երկայնքով գտնվող տարածքներում, Կանադայում եւ Մեծ Անթիլյան կղզիներում կազմում է 70 մարդ: Ուշադրության կենտրոնում այժմ գտնվում է Նյու Յորքը: Փոթորիկը բերել է առատ ձյան շերտ: Նաեւ Նյու Ջերսիի փողոց շնաձուկ է բերել, բնակիչները չեն կարողանում տնից դուրս գալ: Ջուրը բարձրացել է՝ հասնելով մեկուկես մետր բարձրության: Առանց էլեկտրական հոսանքի է մնացել առնվազն 6 միլիոն մարդ, իսկ ջերմաստիճանը հարավային նահանգներում մոտ է նույնիսկ զրոյին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ