Տպավորություն էր, թե Դուք համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանն եք, մենակ խոսում էիք իրավագիտությունից: Այս մասին ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դիմելով Գլխավոր դատախազին: «Այդտեղ Ձեր մաքուր իրավաբանությունը ստացվում էր արդարադատության իմիտացիա: Բայց այդպես չէ, արդարադատությունը մեծ համակարգ է: Երբ հասարակությունում գիտեն, որ պաշտոնյան պաշտպանված է, իսկ ոչ պաշտոնյան՝ խոցելի, Ձեր գործունեությունը միայն իրավական չէ: Մեր երկրում գործադիրի, օրենսդիրի, դատարանների նկատմամբ 2-3 տոկոս է:
Մեր երկրում հարցվածերի 70 տոկոսը դատարաններին համարում է կախված իշխանություններից, միայն 10 տոկսն է կարծում, որ դատարանները կարող են արդար վճիռ կայացնել: Այս իրավիճակում խոսել միմիայն իրավաբանական տերմիներով, ճիշտ չէ: Վերջին աղմկահարույց իրադարձությունների ձեր իրավական գնահատականը չի բավարարում հասարակությանը»,- ասաց Արամ Մանուկյանը, ապա շարունակեց.
«Կարող եք Սերժ Սարգսյանի կամ նրա եղբոր վրա զսպող մեխանիզմ լինել, Ձեր մտքով նման բան անցե՞լ է երբևէ»:
Խոսելով տարբեր աղմկահարույց դեպքերի և դրանց գործերով տարիներ շարունակվող քննությանների մասին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ երկար արդարադատությունը կարող է հոգնեցնել մարդկանց. «Յոթ տարի քննեցին, հիմա տաս ամիս էլ դուք եք քննում: Մի՞թե որևէ դրական բան չկա, որն ասեք, հավատանք: Մաշվում է արդարադատությունը: Մարդիկ Ձեզ չեն հավատում: Պարոն Դատախազ, երկրը ոչ թե հանցագործությունների շատությունից է ճկռում, իմ կարծիքով, այլ՝ արդարադատության բացակայությունից: Այստեղ կաղում է արդարադատությունը: