Մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարող են երեխայի աչք հանել և ազատ շրջել երևանյան փողոցներում. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկման ժամանակ նշեց, որ չի զարմանում այս քննարկման թեժությունից:

Նա նշեց, թե մտածում է, որ եթե Գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանը չլիներ, ապա ԱԺ-ում նույնիսկ արմագեդոն կլիներ: Նրա խոսքով լուրջ խնդիր կա և առկա է արդարության դեֆիցիտ։

«ՀՀ քաղաքացին բողոքում է ոչ թե հացի խնդրից, այլ բողոքում է դատական համակարգից: Նա չի դիմում իրավապահ մարմիններին՝ առաջնորդվելով «շառից-փորձանքից» հեռու սկզբունքով։ Ես չեմ հավատում մեկ անձի փրկչային առաքելությանը, քանի որ արատավոր համակարգում, որտեղ կան արտոնյալ մարդիկ, ովքեր վեր են ցանկացած օրենքից ու Սահմանադրությունից, անգամ ամենաբարի ցանկությունը ոչինչ չի տալիս։ Եթե մեր երկրում կան մարդիկ, ովքեր կարող են մարդ սպանել, երեխայի աչք հանել և ազատ շրջել երևանյան փողոցներում ու հետո այդ ամենը բացատրել կանեփի խոհարարական, կուլինարական կուլտով, ապա պետք է փոխվի խաղի կանոններն ու հստակեցվի, որ օրենքից վեր մարդիկ չպետք է լինեն, և այդ ժամանակ կարող ենք սկսել երկխոսություն՝ այս ոլորտում լրջագույն փոփոխություններ անելու մասին։ Հիշեցնեմ այն զավեշտալի հաղորդումը մեր գործընկեր Վարդան Օսկայանի` որպես մեղադրյալ ճանաչելուն ուղղված, այդ հաղորդումը կարելի է ներգրավել դատական զավեշտի կատակերգական ժողովածուներում, եթե մի օր մեկը որոշի նման բան գրել»,- ընդգծեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, եթե 1000 անգամ էլ Սահմանադրություն բարեփոխես, բայց չփոխես բանաձևը, ապա բարեփոխումներն անիմաստ են:




Լրահոս